Վրաստանը պատրաստ է միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News 

4c3hd60e056be827szy_800C450

Վրաստանը պատրաստ է միջնորդի դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում, եթե նրանք դա ցանկանան։ Այս մասին Վրաստանի հանրային հեռարձակողի Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Եթե ​​Վրաստանի նկատմամբ կա շահագրգռվածություն, օրինակ, որպես միջնորդ կամ այլ կերպ էլ ավելի ակտիվորեն ներգրավվելու բանակցությունների ապահովման գործընթացում, մենք միշտ պատրաստակամ ենք այս հարցում, այն այսօր էլ ուժի մեջ է։ Եթե ​​համապատասխան հետաքրքրություն լինի, պատրաստ ենք մեր օգնությունն ու աջակցությունն առաջարկել մեր երկու հարևան երկրներին»,- ասել է նա։

Վրաստանը մեկ անգամ չէ, որ միջնորդ է հանդես եկել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։

Միջնորդության մեկ այլ օրինակ էր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որը տեղի ունեցավ 2022 թվականի հուլիսի 16-ին Թբիլիսիում։

2023 թվականի հոկտեմբերին Թբիլիսիում առաջին անգամ տեղի ունեցավ Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։

--00—ՅՄ