ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հիշեցնում է Մոսկվա-Երևան նոր չարտերային չվերթների վերաբերյալ, որ կայանալու են սեպտեմբերի 23-ին և 25-ին:
Մոսկվայից դեպի Երևան նոր չարտերային չվերթների ժամանակացույցը հետևյալն է՝
- Մոսկվա – Երևան – 23.09․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11:00-ին)
- Մոսկվա – Երևան – 25.09․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11:00-ին)
Տոմսերի վաճառքը՝ «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 և N 94 տոմսարկղերից (աշխ․ ժամերը՝ 10։00-ից մինչև 21։00-ն), կամ ավիաընկերության մոսկովյան գրասենյակից (հասցե՝ Բալակլավսկի պող․ 16, 2-րդ հարկ, գր․3, մուտքը՝ Ստարոբալակլավսկայա փ․-ի կողմից, մետրոյի «Չերտանովսկայա» կայարան, տոմսերի ամրագրումը հետևյալ հեռախոսահամարներով՝ +7 (495) 739 93 33, +7 (495) 739-95-55)։ Աշխ. ժամեր՝ 10:00-19:00:
Տոմսի արժեքը՝ 14 հազ․700 ռուբլի: Չվերթի հետ կապված բոլոր հարցերով դեսպանությունը խորհուրդ է տալիս դիմել նշված ավիաընկերություններին։
--00--ԱԹ