ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News
Վոլգոգրադից Մոսկվա ուղևորվող ուղևորատար ինքնաթիռն տագնապի ազդանշան է տվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով աղբյուրին:
Հաղորդվում է, որ օդանավը պետք է վայրէջք կատարի մայրաքաղաքի «Շերեմետևո» օդանավակայանում:
Իտերֆաքսի հաղորդմամբ՝ խոսքը Sukhoj Superjet 100 օդանավի մասին է, որը տագնապի ազդանշան է տվել Տամբովի մարզով անցնելիս և կտրուկ իջեցրել է բարձրությունը: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում կարող էր ապահերմետիկացում տեղի ունենալ:
--00—ՄՀ