ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News
«Որքանով նայում եմ մեր ու թուրքերի հնարավոր դաշնակիցներին ու հակառակորդներին, ռազմական բախումների ավելի տաք փուլ մտնելու դեպքում, ես մի բան եմ հասկանում, որ ՌԴ-ն փորձում է ընդգծել իր վերտարածաշրջանային խաղացողի դերը, համապատասխան ձևով նեղություն տալով իր ռեգիոնալ հակառակորդ Թուրքիային»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ Վովա Վարդանովը:
«Այդ խաղերի մեջ, հատկապես երբ ՌԴ-ն ու Թուրքիան գնան բախման, ինչպես արդեն տեսել ենք նույն ինքնաթիռի խոցումը և այլն, մենք կարող է նաև դռբի տակ ընկնենք ու նույնիսկ չուզենալով, ես կասեի ստիպված մտնենք ռազմական տաք փուլ Ադրբեջանի հետ, իսկ նման վիճակ կարող է լինել»,- նշել է Վարդանովը:
Բանախոսն անդրադարձել է նաև ժամանակ առ ժամանակ հնչող խաղաղասիրական կոչերին, ինչպես նաև հասարակության ռազմականացված լինելուն, նշելով որ դա անհրաժեշտ պայման է որպես պետություն զարգանալու և բարեկեցիկ կյանք կառուցելու համար, ու որպես օրինակ նշել մի քանի զարգացած երկրի փորձը:
Մանրամասները՝ տեսանյութում:
--0--ԿԿ