ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News
«Շատ մեծ ժամկետ է երեք ամիսը, այն էլ մեր վայրի կապիտալիստական միջավայրում, մարդուն լուրջ հետ է գցում։ Փաստորեն երկիր պաշտպանելը ստացվում է ոչ ձեռնտու, իսկ դա սխալ է։ Պետք է կարողանալ այնպես անել, որ երկրի պաշտպան լինելը եթե ոչ ձեռնտու, գոնե վնաս չհասցնի»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ Վովա Վարդանովը, անդրադառնալով ՊՆ-ի կողմից իրականացվող եռամսյա հավաքի ժամկետներին։
Նրա խոսքով, նաև պետք է անկեղծ ասել, թե որտեղ և ինչ է անելու հավաքի մասնակիցը, որպեսզի նրանք չխուսափեն և հոգեբանորեն պատրաստ լինեն, այլ ոչ թե տանես օգտագործես, ինչ է թե քո իշխանության տակ է հայտնվել:
Անդրադառնալով սահմանային լարվածությանը, մեր զրուցակիցը նշեց, որ Ադրբեջանը փոխել է սադրանքների աշխարհագրությունը։
«Բզբզալ մի տեղ, մեկ այլ տեղ հարվածել, սա նորմալ մարտավարություն է, և պետք չէ սպասել, այլ պետք է պարապել, իսկ եթե մենք թամբալ ենք և չենք պարապում, ուրեմն մեզ սկզբում կբռնաբարեն, հետո կուտեն»,-նշել է Վարդանովը:
Մանրամասները՝ տեսանյութում:
--00--ԿԿ