ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկություն հրապարակելով իր աշխատաքային այցելությունների մասին։
«Այցի հաջորդ կանգառը Ծակքար համայնքի բնական քարե կամուրջ-հուշարձան տանող ճանապարհի շինհրապարակում էր:
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է շուրջ 18 միլիոն 200 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ծակքարի համայնքապետարանը:
Ծակքարի բնական քարե կամուրջ-հուշարձան տանող ճանապարհի կառուցումը ներառում է ասֆալտապատման, ջրահեռացման համակարգի տեղադրման, հենապատի ու ճեմուղու կառուցման եւ այլ կարգի աշխատանքներ:
Շինարարությունն ընթանում է սեպտեմբերի 10-ից: Սեպտեմբերի 22-ի դրությամբ ավարտվել են հողի հանույթի և հեռացման, ծածկույթի հարթեցման եւ մեկ հենապատի կառուցման աշխատանքները: Սկսվում է երկրորդ հենապատի կառուցումը եւ 150 մետր ճանապարհահատվածի սալիկապատումը: Այնուհետ կկառուցվի երկու ճեմուղի, որից մեկը կտանի դեպի բնական քարե կամուրջ, մյուսը՝ գետափի մոտ գտնվող խաչքար-հուշարձան:
Նորակառույց ճանապարհը մեծապես կխթանի զբոսաշրջության աշխուժացմանը ինչպես Ծակքարում, այնպես էլ տարածքի մյուս համայնքներում:
Աշխատանքների դիտարկումից հետո շինարարներին տվեցի համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ»:
--00—ԼՄ