ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
«Երկրում տիրող արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմին երկրորդ եռամսյակի ընթացքում հատկացվելիք պարգևավճարներն արդեն վերադարձվել են պետական բյուջե»-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
«Սա մի նախաձեռնություն է, որին Գեղարքունիքի մարզպետարանի յուրաքանչյուր աշխատակից պետք է ըմբռնումով մոտենա և գիտակցի, որ արտակարգ դրության պայմաններում ինքը ևս օգտակար է եղել իր երկրին՝ սոցիալական խնդիրների մեղման առումով»,-նշել է մարզպետը։