ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
Պանդեմիայից ամենալուրջ տնտեսական հարված ստացողը կլինի Գեղարքունիքի մարզը, որովհետև բավականին մեծ թվով արտագնա աշխատողներ հիմա մարզում են, և ֆինանսական խնդիրներ են ծագելու։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Մարզպետի խոսքով՝ իրենց հաջողվել է շրջանցել համավարակը, բայց դա երաշխիք չէ, որ մարդիկ անհոգություն ցուցաբերեն՝ անլուրջ մոտենալով խնդրին։
Սանոսյանի տեղեկացմամբ՝ շատ են գրանցվել դեպքեր, երբ բնակիչները տարբեր կեղծ պատճառներով փորձել եմ ազատ տեղաշարժվել։
Մարզպետը հորդորում է զերծ մնալ նման քայլերից։
Շարունակությունը՝ տեսանյութում։