ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 259 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 4399 դեպք: Ապաքինվել է ևս 62 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը 1705 է:
Բացի դրանից՝ բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 25 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է մնում 5390 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 836-ը, կովիդ հյուրանոցներում գտնվում է 640 քաղաքացի:
--00—ԼՄ