ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News
ՀՀ առողջապահության նախարարությունը տեսանյութ է հրապարակել կորոնավիրուսի ախտորոշիչ թեստավորման մասին:
«Ախտորոշիչ թեստավորում՝ կորոնավիրուսային հիվանդության համար
Այն միայն ցույց է տալիս անձի վարակված լինելը։
Բացասական պատասխանի դեպքում անձը, միևնույնն է, կարող է վարակվել։
Եթե բացասական թեստից հետո սկսում է ինքնազգացողության վատացում, պետք է զանգահարել բժշկին»,- նշվում է թեմայի վերաբերյալ իրազեկման տեսանյութին կից։
--00—ԼՄ