ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը՝ Հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ։
Քննարկվել են Սահմանադրական կարգի հիմունքների վերաբերյալ հարցեր։
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մշակման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցերի։
--00--ԱՀ