ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Երևանը չի պատրաստվում դիմել ՀԱՊԿ-ին՝ կապված Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացման հետ: Այդ մասին ria.ru-ին հայտնել է Ռուսաստանում ՀՀ դեպսան Վարդան Տողանյանը։
«Նման ծրագրեր մեր կառավարության օրակարգում չկան», - ասել է Տողանյանը՝ պատասխանելով հարցին՝ Երևանը պատրաստվո՞ւմ է դիմել ՀԱՊԿ։
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը, խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։
Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները թշնամուն հետ շպրտելու համար։
--00—ԼՄ