Անհրաժեշտ է ամրապնդել ռուս-հայկական հարաբերությունների դաշնակցային բնույթը․ Կարասինը՝ Արսենյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

d
Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանի հետ:

Զրույցին մասնակցել է նաև Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Վլադիմիր Ջաբարովը: 

Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը, կողմերը մտադրություն են հայտնել նպաստել դրանց զարգացմանը: 

Գրիգորի Կարասինն ընդգծել է Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների դաշնակցային բնույթը, որոնք անհրաժեշտ է ամրապնդել՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների: Նրա խոսքով՝ ռուս խորհրդարանականները կոչված են պահպանելու երկկողմ կապերի առողջ մթնոլորտը և միշտ պատրաստ են երկխոսության․

«Հայաստանը մի երկիր է, որն ունի դաշնակից՝ Ռուսաստանը։ Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները գտնվում են նույն տնտեսական միության մեջ, ուստի այն, ինչ այսօր գրում են ԶԼՄ-ներում երկու պետությունների միջև հարաբերությունների վերաբերյալ, թյուրիմացություն է առաջացնում, իրավիճակը չի հիմնվում իրականության վրա», - իր հերթին հայտարարել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։

«Մենք պատասխանատու ենք մեր ժողովուրդների, նրանց ապագայի, անվտանգության համար և պետք է քայլեր ձեռնարկել, որպեսզի նրանք ապրեն հանգիստ, անվտանգ»,- ընդգծել է Արսենյանը։ 

Հանդիպման ընթացքում կարևորվել են կանոնավոր շփումները Հայաստանի և Ռուսաստանի միջև։ Կողմերը պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունը և պարբերաբար կարծիքներ փոխանակել երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ:
 

--00—ՍՊ