ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ իր այցը ՌԴ ԱԳՆ կապված չի եղել աջակցության խնդրանքի հետ:
«Ո՛չ, դրանք միմյանց հետ կապ չունեցող հարցեր են»,-ասել է Տողանյանը, ապա հավելել, որ Երևանը օգնության համար դեռ չի դիմել ՀԱՊԿ-ին՝ կապված Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի հետ, սակայն իրավիճակը կարող է փոխվել Թուրքիայի կողմից երկրի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռը փոցելուց հետո:
Դեսպան Վարդան Տողանյանը նաև հավելել է, որ ՀԱՊԿ-ին դիմել-չդիմելու հարցի առնչությամբ հայտարարություն կանի:
--00—ԼՄ