ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Ուկրաինայի Ռադան արձագանքել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին: Գերագույն ռադայի խոսնակ Դմիտրի Ռազումկովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողություններն իրեն անհանգստացնում են:
Այս մասին նա հայտարարել է Գերագույն Ռադայի նիստի ժամանակ:
«Մենք, իբրև պետություն, անհանգիստ ենք ռազմական գործողություններով, որ տեղի են ունենում: Իմ և Գերագույն Ռադայի անունից ես կուզեի բոլորին դիմել կոչով՝ անել առավելագույնը, որ մարդիկ չմահանան, նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ խաղաղ բնակչության և երկու երկրների քաղաքացիների կյանքը պահպանելու համար»,- ասել է նա:
--00--ԱԹ