ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը «Bianet»–ին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ, բացի մի երկրից, ամբողջ աշխարհն Արցախում զինադադարի կոչ է անում։
«Միջազգային ԶԼՄ-ներ ռեպորտաժներ են պատրաստել այս թեմայով, որ Թուրքիայի կողմից սիրիացի զինյալներ են տեղափոխվել հակամարտության գոտի։ Այս լուրերի պարզաբանումն անպայմանորեն պետք է տան Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունները»,–ասել է Փայլանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը, խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները, այդ թվում՝ օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։
Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները թշնամուն հետ շպրտելու համար։ Մարտերը շարունակվում են:
--00—ԼՄ