Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

44416b1175a5bee80afa902546c8d33c_M

Թուրքիայի խորհրդարանի հայազգի նախկին պատգամավոր Գարո Փայլանն օրերս առցանց քննարկումներից մեկի ժամանակ աղմկահարույց հայտարարություններ է արել, որը տարածում է գտել համացանցում, մասնավորապես Ինստագրամում։

Փայլանը նշել է, թե ինչպես է ցանկանում «աշխատել թուրքերի, քրդերի, ադրբեջանցիների և հայերի հետ», որ բոլորը եղբայրներ են․ «Ես չեմ պատրաստվում աշխատել միայն հայերի համար, պատրաստվում եմ աշխատել թուրքերի, քրդերի, ադրբեջանցիների և հայերի համար, նրանք իմ եղբայրներն են։ Մենք պետք է միասին գոյակցենք։

Իմ երազանքն է այցելել Շուշի, միասին խմել հայկական կամ ադրբեջանական կոնյակ, վայելել կյանքը Բաքվում, իսկ ադրբեջանցիներն իրենց ամառային հանգիստն անցկացնեն Սևանա լճում»,- ասել է Փայլանը։

--00—ՅՄ