ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան էջում թուրքերենով գրառում է արել՝ անդրադառնալով ԼՂ հակամարտությանը և Ադրբեջանի սանձազերծած պատերազմին։
«Գիտեի, որ մենակ չեմ: Բայց ես շատ ուրախ եմ՝ տեսնելով, որ մենք այդքան շատ ենք… Ես շնորհակալ եմ բոլորին, ովքեր աջակցեցին:
Դադարեցրե՛ք պատերազմները և շարունակե՛ք պայքարը հանուն խաղաղության»,- գրել է Փայլանը։
Նշենք, որ այսօր պատերազմի 10-րդ օրն է: Սեպտեմբերի 27-ին Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն:
--00—ԼՄ