ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News
«Այսօր վճռվում է ոչ միայն բոլորիս այլ տարածաշրջանի ճակատագիրը»,-ասել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ հակառակորդը նոր ուժեր է մարտի մեջ մտցրել, բայց հայկական կողմը հերոսական դիմադրություն է ցուցաբերում։
Վաղ առավոտից Արցախի սահմանի հյուսիսային և հրավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր։ Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ։
--00—ԼՄ