ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Հայաստանի պետական սահմանի ամբողջ երկայնքով Ադրբեջանի ԶՈւ կենդանի ուժի, տեխնիկայի ու մերձավորարևելյան երկրներից եկած վարձկանների խմբեր են կուտակվել: Այս մասին հաղորդում է Ինտերֆաքսը՝ հղում անելով ՀՀ կառավարության իր աղբյուրներին:
«Հայաստանի պետական սահմանի ողջ երկայնքով նկատվում են Ադրբեջանի ԶՈւ կենդանի ուժի, տեխնիկայի, ինչպես նաև Թուքիայից, Պակիստանից, Սիրիայից, Լիբիայից և այլ երկրներից Ադրբեջան ժամանած վարձկանների և միջազգայնորեն ճանաչված ահաբեկչական խմբավորումների կուտակումներ»,- ասել է աղբյուրը:
--00--ԱԹ