ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Ցերեկվա ժամերին թեժացան մարտերը՝ հատկապես հարավային ուղղությամբ։ Հակառակորդը նորից հարձակման փորձեր կատարեց Արաքս գետի երկայնքով՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, հետեւակ, շարժական խմբեր։Այս մասին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ այս կազմի հետ գործում են նաև ոչ Ադրբեջանի ենթակայության տակ եղող զինծառայողներ։
«Առավոտվա տվյալներով՝ ադրբեջանական զինված ուժերի կորուստները կազմում են 300 զոհ, 11 զրահատեխնիկա, 2 ուղղաթիռ եւ 2 ԱԹՍ»։
--00--ԱՀ