ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանն այն համոզմանն է, որ Արցախում առաջիկայում նոր հաջողություններ կունենանք, ու դա կլինի մեր վերջնական հաղթանակը: 24News-ի հետ զրույցում նա հստակեցրեց՝ դիրքային առավելություններ ունենք, ու զինադադարը մենք պետք է պարտադրենք:
Խաչատրյանի կարծիքով Ադրբեջանը դեռ պետք է կարողանա նայել սեփական ժողովրդի աչքերին ու ուղիղ հարց տալ՝ իսկ ինչպե՞ս ստացվեց, որ հերթական անգամ տապալեց «բլից-կրիգը»:
«Ադրբեջանն ու Թուրքիան իրենց առջև դրված խնդիրը կատարել են զրո տոկոսով, ու նրանք երկար ժամանակ ուշքի չեն գալու»,- վստահեցնում է մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ