ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն ասում է, որ Ադրբեջանում էյֆորիկ տրամադրություն է, իրականում չգիտեն՝ ռազմաճակատում ինչ է կատարվում: 24News-ի հետ զրույցում նա նշում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը վախ ունի, որ թալիշներն ու լեզգիներն անկախության հայտ կարող են ներկայացանել ու անում են հնարավորը՝ կանխելու, զսպելու էթնիկ ժողովուրդների հնարավոր անհնազանդությունները:
«Տարածաշրջանն ահաբեկչական իրական ռիսկի առաջ է կանգնած, Թուրքիան իր առջև տարածաշրջանում գլխավոր խաղացող լինելու խնդիր է դրել, ու նրա նպատակը ոչ թե Արցախն, այլ Ադրբեջանը Մեղրիով իրեն կապելն է,- մանրամասնում է Հայրապետյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ