ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը, անդրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե «հարևանների հետ հարաբերություններում շտկումներ են պետք», ասաց՝ թեև այժմ պատրաստ չենք երկխոսել Թուրքիայի հետ, բայց պետք է պատրաստ լինենք խոսել թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի հետ՝ հարաբերություններ սկսելու մասին: 24News-ի հետ զրույցում նշեց, որ հայ-թուրքական սահմանն ինչ-որ պահից սկսած ու ինչ-որ մի օր պետք է բացել:
«Հայ-թուրքական սահմանի բացմանը դեմ ուղղված խոսակցությունները տարօրինակ եմ համարում: Ըստ իս՝ պետք չէր այրել նաև Թուրքիայի դրոշն ու տուրք տալ այն խոսակցություններին, թե հայերը մահմեդականներին չեն հանդուրժում: Դրոշ վառելն առհասարակ բնորոշ է չկայացած կամ պետություն չունեցող ժողովուրդներին»,- հավելեց իմքայլականը:
Մանրամասները՝ տեսանյութում։