ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Իտալական Ա Սերիայի «Ռոմա» ակումբն իր բարեգործական հիմնադրամի հետ միասին երկրի դեսպանության միջոցով նվերներ է ուղարկել հայ երկրպագուներին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով «գայլերի» մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ Հայաստան է ուղարկվել 117 փաթեթ՝ հռոմեական ակումբի ֆուտբոլային պարագաներով և մարզահագուստով: Այս ժեստով «Ռոմա»-ն որոշել է աջակցել այն բնակիչներին, որոնք դժվար ժամանակներ են ապրում Լեռնային Ղարաբաղում՝ ռազմական գործողությունների հետ կապված:
«Մենք ցանկանում ենք օգնել երեխաներին, կանանց և տղամարդկանց, որոնք ներկայում գտնվում են շատ ծանր իրավիճակում», - ասել է «Ռոմայի» գործադիր տնօրեն Գվիդո Ֆիեգան:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ և հռոմեական թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել իր ակումբին այս նախաձեռնության համար:
--0--ԿԿ