ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ եթե հնարավոր չի կրակի դադարեցման հասնել, պետք է գործուն ջանքեր գործադրել դեպի Ադրբեջան ռազմական մատակարարումները դադարեցնելու կամ նվազագույնին հասցնելու ուղղությամբ։
«Օրեր առաջ ասել եմ, այսօր էլ ասում եմ՝ եթե հնարավոր չի կրակի դադարեցման հասնել, պետք է գործուն ջանքեր գործադրել դեպի Ադրբեջան ռազմական մատակարարումները դադարեցնելու կամ նվազագույնին հասցնելու ուղղությամբ։
Այս պատերազմը մաշեցրել է Ադրբեջանին, սակայն տարբեր երկրներից, տարատեսակ մատակարարումներով՝ սպառազինություն, զինամթերք, մարդկային ռեսուրս, փորձ է արվում սնուցել նրան։
Այդ ճանապարհը պետք է փակվի՝ ԻՆՉ ԳՆՈՎ ԷԼ ԼԻՆԻ՝ դիվանագիտական, ԹԵ ՄԵԿ ԱՅԼ ՁԵՎՈՎ»,-նշել է նա։
--00—ԼՄ