ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News
Ինչպես հայտնում է stopfake.kz կայքը, Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարարությունը հերքել է որոշ ԶԼՄ-երում հայտնված այն տեղեկությունը, որ Ղազախստանը սպառազինություն է մատակարարում Ադրբեջանին:
«Ղազախստանը հավատարիմ է միջազգային հանրության առաջ իր բոլոր պարտավորությունների կատարմանը և մտադրություն չունի սպառազինել այլ երկրների»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
--0--ԿԿ