ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցմանը և գործընթացը քաղաքական-դիվանագիտական հուն տեղափոխելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Աշխատանքները շարունակվում են հիմնականում ռազմական բախումները դադարեցնելու և կարգավորման գործընթացը քաղաքական-դիվանագիտական հուն տեղափոխելու նպատակով»,- ասել է Պեսկովը:
--00--ԱԹ