ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն արձագանքել է Լեռնային Ղարաբաղում ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալու մասին լուրերին: Ինչպես հայտնում է Բաղրամյան 26 տելեգրամ ալիքը, Պեսկովը նշել է.
«Ռուսաց լեզուն օգտագործվում է և Ղարաբաղում, և Հայաստանում, և Ադրբեջանում, նաև աշխարհի մի շարք երկրներում: Ռուսաց լեզուն կիրառվում է, քանի որ այն շփման համար հարմար լեզու է: Մենք դա ողջունում ենք և մեր խնդիրն ենք համարում ռուսաց լեզվի տարածումը: Սա փաստացի իրավիճակ է, երբ ռուսերեն են խոսում թե Հայաստանում, թե Ադրբեջանում: Ռուսաց լեզվին պաշտոնապես կարգավիճակ տալու հարցը ցանկացած երկրի ներքին խնդիրն է, խոսքը թե Հայաստանի, թե Ադրբեջանի մասին է»:
--00--ԱԹ