ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը վստահորեն չի կարող ասել՝ արդյո՞ք նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից ստացել է նամակ՝ Հայաստանին հնարավոր ռազմական աջակցություն տրամադրելու մասին, սակայն հստակ է, որ այս բոլոր հարցերը քննարկվել են:
«Ռուսաստանը ԼՂ հարցով մշտական կապի մեջ է Երևանի և Բաքվի հետ: Ջանքեր են գործադրվում իրավիճակը մեղմելու ուղղությամբ: ՌԴ նախագահը համոզված է՝ եռակողմ համաձայնագրերի իրականացմանն այլընտրանք չկա»,- ասել է նա:
--00--ԱԹ