ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Իրանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները պատրաստվում են անցկացնել լայնամասշտաբ զորավարժություններ։ Այս մասին հայտնում է tasnimnews.com կայքը:
«Վելայաթ երկինք 99-ի պահապաններ» զորավարժությունները կսկսվեն չորեքշաբթի, որոնք կծածկեն երկրի տարածքի կեսից ավելին, հայտարարել է զորավարժությունների հրամանատար Քադեր Ռահիմզադեն:
Զորավարժությունների նպատակը երկրի զինված ուժերի մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացումն է:
--0--ԿԿ