ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
«Լուսանկարի աղջիկը սյունեցի Վանեսան է, ում ծնողները ծառայում են Հայոց բանակում։
Վանեսան 24 օր չէր տեսել հորը, նա Ջաբրայիլում էր, ահա մի ակնթարթ տեսավ Գորիսի շրջակայքում…
Հաղթելու ենք։ Այս և մյուս բոլոր ընտանիքներն ապրելու են միշտ հաղթող Հայաստանում։
#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ»,-գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը բոլոր բնակավայրերում հրադադարը համեմատաբար պահպանվել է, իսկ լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում: Հոկտեմբերի 20-ին նույն ուղղությամբ կիրառել էր ավիացիա, ռմբակոծել քաղաքացիական ենթակառուցվածքները:
--00—ԼՄ