ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
«Արցախի խնդիրը ռազմական լուծում չի ունեցել, չունի ու չի էլ կարող ունենալ»,- 24News-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը: Նա այն համոզմանն է, որ ՀՀ քաղաքացին պետք է տեղեկացված լինի ռազմաճակատի գործընթացների մասին: Հետևաբար, ասում է նա, վարչապետն անձամբ պետք է տեղեկացնի՝ ռազմաճակատում ինչ իրավիճակ է:
«Նիկոլ Փշինյանն ազնիվ երկխոսություն պետք է ունենա մարդկանց հետ, վստահ եմ՝ այդ պահը հասունացել է,- նշում է Էնֆիաջյանն ու հավելում,- Մեր զինվորների զսպող գործողությունները, համոզված եմ, հակառակորդին պարտադրելու են հրադադարի գնալ»:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ