ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո կոչ է արել արտաքին կողմերին դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հարցով սադրիչ հռետորաբանությունը:
«Բոլոր սուբյեկտները, այդ թվում՝ արտաքին կողմերը, պետք է խուսափեն ցանկացած գործողություններից, որ կարող են հանգեցնել ռազմական գործողությունների շարունակությանն ու նոր զոհերի: Դրա մեջ ներառված է սադրիչ, բորբոքող, վտանգավոր, ատելության հռետորաբանությունից»,- ասել է նա:
--00--ԱԹ