ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին՝ Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը, կգլխավորի նոր կազմավորվող կամավորական ջոկատը:
«Թշնամու կողմից մեզ պարտադրված պատերազմում մեր անելիքը մեկն է՝ պայքարել մինչև վերջ, մինչև վերջնական հաղթանակ։
Այս օրհասական պահին կարևոր է բոլորիս համախմբումն ու միասնական պայքարը։ Այս մասին հայտնել է Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը։
Հրազդանի համայնքապետարանում արդեն իսկ մեկնարկել և ընթանում է կամավորական ջոկատի կազմավորման գործընթացը։
Նոր կազմավորվող կամավորական ջոկատը գլխավորելու եմ ես։
Բոլոր այն անձիք, որոնք պատրաստակամ են միանալ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին, խնդրում և կոչ եմ անում դիմել Հրազդանի համայնքապետարան կամավորական ջոկատին անդամակցելու համար։
Հայրենիքն այսօր, առավել քան երբևէ, ունի բոլորիս աջակցության կարիքը։
Հաղթանակն անկասկած մերն է լինելու։
Գլուխներդ միշտ բարձր, Հայո՛ց Մայրեր…»,-նշվում է հայտարարությունում:
--00—ԼՄ