ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Ֆեյսբուքի էջում գրառում է արել՝ հայտնելով, որ Լոռիում կազմավորված կամավորական ջոկատների զորավարժանքներին մասնակցում են նաև լոռեցի կանայք ու աղջիկներ:
«Նրանց ներկայությունն ու մասնակցությունը մեզ ուժ են տալիս ու վերահավաստում՝ #հաղթելուենք»,- գրել է Լոռու մարզպետը և լուսանկար հրապարակել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայայստանի վաչրապետ Նիկոլ Փաշինյանն ու Արցախի նախագահ Արայիկ Հարությանը կոչ են արել կամավորական ջոկատներ կազմել և մեկնել Արցախ՝ հայրենիքի սահմանները պաշտպանելու:
--00—ԼՄ