ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հայտնում է, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Վաշինգթոնում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:
Ավելի վաղ Վաշինգթոնում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ:
Հանդիպումից հետո ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, համանախագահող երկրների նախագահների ու արտաքին գործերի նախարարների մակարդակով շատ մեծ աշխատանք է տարվել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:
--00—ԼՄ