Ջեյհուն Բայրամովը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News

photo_2024-07-09_09-57-24

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսի 9-ին աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ։

Ինչպես ԱՊԱ-ին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից, այցի շրջանակներում նախատեսվում է Բայրամովի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում, ինչպես նաև մի շարք բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ։

--00—ՅՄ