ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Կանադայի հայ համայնքի տասնյակ անդամներ և աջակիցներ հավաքվել են Օտտավայում՝ Կանադայի խորհրդարանի առջև, Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման ֆոնին Հայաստանին իրենց համերաշխությունը հայտնելու համար:
Ակցիայի մասնակիցները «Հայերը խաղաղություն են ուզում, Ադրբեջանը՝ պատերազմ» և «Կյանքն ավելի թանկ արժե, քան նավթը» պաստառներ էին բերել ու հայկական դրոշներ: Նրանք Կանադայի իշխանություններին հորդորեցին «ավելի նշանակալի դեր ունենալ Արցախի Հանրապետությունում խաղաղության ապահովման գործում»:
--00--ԱԹ