ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Աջարիայի հայերն ի աջակցություն Արցախի խաղաղ ցույց են կազմակերպել: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն: Ցուցարարները հավաքվել են Բաթումիի սբ․ Փրկիչ եկեղեցու տարածքում ու երթով շարժվել դեպի Աջարիայում ՀՀ հյուպատոսարան:
Ցույցի կազմակերպիչ, Աջարիայի հայ համայնքի մամլո քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նշել է՝ երթի ընթացքոմ հնչելու են կոչեր թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ:
«Սրան զուգահեռ մենք արդեն դրամահավաքի երրորդ փուլն ենք իրականացնում, մեզ միացել են հայեր ոչ միայն Բաթումիից, այլև Քոբուլեթիից, Գուրիայից ու Աջարիայի շրջանի այլ քաղաքներից»,- ասել է նա:
--00--ԱԹ