ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Իրանի ցամաքային զորքերը զորավարժություններ են անցկացրել Հայաստանի ու Ադրբեջանի սահմանակից շրջաններում: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին՝ հղում անելով Իրանի ԶՈւ մամուլի ծառայությանը:
«Երկրի հյուսիսարևմտյան շրջաններում անցկացվել են ցամաքային զորքերի վարժանքներ: Զորավարժությունների նպատակը եղել է մարտական պատրաստության բարձրացումն ու ուժերի ցուցադրումը»,- հայտնել են ծառայությունից:
Զորավարժությունների մեջ ներգրավվել են հրետանին, հետևակ, ինժեներական մասեր, նաև անօդաչուներ:
Զինվորականներն իրենք չեն հստակեցնում՝ որ երկրների սահմանին են անցկացվել զորավարժությունները, սակայն նշված հատվածում Իրանը սահմանակից է Թուրքիային, Հայաստանին և Ադրբեջանին:
--00--ԱԹ