ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Սեյեդ Աբբաս Արաղչին Մոսկվա կայցելի հոկտեմբերի 29-ին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Արաղչիի այցի նպատակն է քննարկումներ ունենալ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Նախատեսված են այցելություններ նաև Երևան ու Բաքու:
Ռուսաստանի Դաշնությունում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է միջնորդ լինել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում:
«Մեր նախագահը և մեր ԱԳ նախարարը բանակցություններ են վարել կողմերի հետ և հայտարարել են Իրանի պատրաստակամության մասին` միջնորդ հանդիսանալ այս հակամարտությունում»,- ասել է նա:
--00--ԱԹ