ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News
Մոսկվան հուսով է, որ Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում հետհակամարտային ականազերծման գործընթացը կարագացվի: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին իր ամենշաբաթյա հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք հուսով ենք, որ ականազերծման այս գործընթացը կարագացվի»,- ասել է նա:
Զախարովան նշել է, որ տարածքների ականազերծումը զինված հակամարտությունների ամենից դժվար վերացվող և վտանգավոր խնդիրներից է:
«Ռուսաստանը զգալի ներդրում է անում Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում հետհակամարտային ականազերծման գործընթացում»,- ասել է նա:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է` Մոսկվան հուսով է, որ մոտ ապագայում ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի` ԼՂ հարցով աշխատանքային խումբը կվերսկսի իր աշխատանքները:
--00--ԱԹ