ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանն այն համոզմանն է, որ եթե աշխարհն ահաբեկիչների մասով Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ կիրառող լիներ, վաղուց արդեն կիրառել էր: 24News-ի հետ զրույում նա նշեց նաև, որ ՆԱՏՕ-ն էլ իր հերթին չի սանձի Թուրքիային, իսկ ՌԴ-Թուրքիա հակամարտությունից Եվրոպան կշահի միայն: Ավելին՝ Թուրքիային Արցախյան պատերազմը պետք է Ռուսաստանի հետ առևտրի մեջ մտնելու համար:
«Եթե ՌԴ-ն ցանկանար դադարեցնել պատերազմը, դա 5 րոպեում կաներ: ՌԴ-ն իր երկրում ապրող 2 մլն ադրբեջանցիներին հարցը դնելով՝ 5 րոպեում կարող էր դադարեցնել պատերազմը: Նույնը կարող էր նաև ԱՄՆ-ն անել: Գիտենք՝ Թրամփը շատ է սիրում պատժամիջոցներ, եթե ցանկանար լիրան ամբողջովին կվերացներ ու կկանգնեցներ պատերազմը»,- ավելացրեց մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ