ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը Թուրքիայի կողմից ԼՂ հակամարտության գոտի ահաբեկիչների ուղարկելու մասին ռեպորտաժ է պատրաստել, որում նշվում է՝ Թուրքիան օգտագործում է ահաբեկչական ուժեր, որոնք նախկինում Թուրքիայի հովանու ներքո կռվել են Սիրիայի կառավարության և ժողովրդի դեմ:
Ռեպորտաժում նշվում է, որ ԼՂ հակամարտության գոտում ահաբեկչական խմբավորումների առկայությունը վտանգում է Կովկասի տարածաշրջանի անվտանգությունը:
«Թուրքիան մտադիր է Կովկասի տարածաշրջանը և դրա հարակից տարածքները վտանգավոր վայրեր դարձնել», - ասում է փորձագետ Կարեն Սարգսյանը:
Իրանի հռուստառադիոընկերության ռեպորտաժն՝ այստեղ:
--00--ԱԹ