ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News
Մարդու իրավունքների սիրիական դիտարանը հաղորդում է, որ թեպետ Թուրքիան 230 սիրիացի վարձկաններից կազմված նոր խումբ է ուղարկել Ադրբեջան` Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ պատերազմելու համար, 342 վարձկաններ թողել են ամեն ինչ և վերադարձել հայրենիք:
Նոյեմբերի 4-ին Դիտարանն արձանագրել է 9 զինյալների մահ: Արցախում պատերազմի ամբողջ ընթացքում սպանվել է 240 զինյալ, 183-ի մարմինները տեղափոխվել են Սիրիա, մյուսները մնացել են Ադրբեջանում: Բացի այդ, հայկական ԶՈւ-երը գերի են վերցրել սիրիացի երկու վարձկանների:
--00--ԱԹ