ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News
Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասված է.
«Հարգելի ստեփանակերտցիներ, տեղեկացնում ենք ձեզ, որ Ստեփանակերտի քաղաքապետարանի եկամուտների բաժինը ցանկացողներին տրամադրում է գույքահարկի զրոյական տեղեկանքներ:
Հետաքրքրվողները կարող են դիմել քաղաք Երևան, Վարդանանց 16/1 հասցե՝ նախօրոք զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներին՝ 097223386 կամ 098321996»,-ասված է հաղորդագրության մեջ»:
--00--ԱԹ