ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News
Բոլոր ուղղություններում թշնամու հարձակման փորձերը տապալվել են, որոշ տեղերում հետ են շպրտվել նույնիսկ հետապնդման հնարավորությունով։ Այս մասին, ճեպազրույցի ժամանակ ասաց, ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Մեր ստորաբաժանումներին հաջողվել է հետապնդել և որոշակի դիրքային փոփոխություններ ունենալ։ Որոշ ստորաբաժանումներ մնալով ծուղակում մինչև վերջ հրետանային կրակով ջախջախվել են»,-նշեց ՊՆ ներկայացուցիչը։
Հովհաննիսյանը հայտնեց, որ այս պահին մարտերը շարունակվում են։
«Ընդհանուր առմամբ, այսօրվա ողջ հարձակողական ուղղությունները, որոնք 3-4 ուղղություններով են եղել, տապալված են։ Կիրառվել են հիմնականում վաշտի, գումարտակի չափի ստորաբաժանումներ։ Ակտիվորեն կիրառվել է ավիացիա, մի քանի բնակավայրեր ռմբակոծվել են»,-նշեց նա։
--00--ԱՀ