ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News
Ստեփանակերտի հրթիռակոծության ժամանակ, մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի/Հանրապետական ծննդատուն/ հարևանությամբ 2 քաղաքացի է տուժել: Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ը։
Վիրավորներից մեկը գտնվում է վիրահատարանում, մյուսը պատրաստվում է վիրահատության:
Նրանց առողջական վիճակը միջին ծանրության է և առաջիկայում կմնան բժիշկների հսկողության տակ: Շուշիի հրթիռակոծությունից քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։
--00--ԱՀ