ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Ադրբեջանի ԶՈՒ հրթիռակոծության հետևանքով Արցախի Շոշ գյուղում խաղաղ բնակիչ է զոհվել, հայտնում են Արցախի ԱԳՆ-ից:
Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև ձեռք բերվեց համաձայնություն՝ հումանիտար հրադադարի մասին: Ադրբեջանը, սակայն, խախտում է հրադադարը և շարունակում թիրախավորել բնակավայրերն ու խաղաղ բնակչությանը:
--00--ԱՀ